Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ջրառատի միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ

Ջրառատի միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ
15.03.2017 | 11:36

Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը Քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։


«Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14.00-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպի հետևանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով»,- գրել է Տռուզյանը՝ նշելով, որ ստեղծվել է քննչական խումբ։


«Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը։

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ